HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կերչի քոլեջում պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը եղել է նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանողը. նա ինքնասպան է եղել

Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով զոհվածների թիվը ըստ ՌԴ քննչական կոմիտեի հասել է 17-ի, իսկ ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ 18-ի:

Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հրաձգությունը և պայթյունը ենթադրաբար կազմակերպել է նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովը: 

Ըստ քննչական կոմիտեի՝ Ռուսլյակովը կրակել է քոլեջում գտնվող մարդկանց ուղղությամբ, այնուհետև ինքնասպանություն է գործել, նրա մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է քոլեջի սենյակներից մեկում: «Ահաբեկչության» հատկանիշներով ավելի վաղ հարուցված քրեական գործը վերաձևակերպվել է «երկու և ավելի մարդկանց սպանություն» հոդվածի:

Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քոլեջի ճաշարանում գործի է դրվել մետաղյա առարկաներով լցված անհայտ պայթուցիկ սարք: 

Վլադիսլավ Ռոսլյակովի բնակության վայրում խուզարկություն է կատարվել: Նրա ծանոթները РБК-ին պատմել են, որ 18-ամյա երիտասարդը տանել չէր կարողանում քոլեջը, նա միշտ լռակյաց է եղել, քոլեջում գրեթե ոչ ոքի հետ չի շփվել: Ղրիմում երեխաների իրավունքների պաշտպան Իրինա Կլյուեվան հայտնել է, որ Վլադիսլավ Ռոսլյակովը զենք կրելու թույլտվություն է ունեցել:

Այսօրվա կատարվածից հետո ՌԴ իշխանությունները որոշել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները այլ ուսումնական հաստատություններում:

Լուսանկարում՝ Վլադիսլավ Ռոսլյակովը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter