HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հրազդանի 26/14 ընտրատեղամասում օգնողը միայնակ մտավ քվեախուց՝ քվեարկելով և՛ իր փոխարեն, և՛ օգնության կարիք ունեցողի

Հրազդանում այսօր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են։ Վանատուր թաղամասի 26/14 ընտրատեղամասում քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ընտրություններին, հաճախ նաև հերթ է կուտակվում և խառնաշփոթ ստեղծվում։

26/14 ընտրատեղամասում ժամը 10:20-ի դրությամբ գրանցված 1881 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 203 քաղաքացի, որոնցից 16-ը քվեարկել են օգնողների միջոցով։

Օգնողներից մեկը քվեախուց մտավ միայնակ ու քվեարկեց և՛ իր փոխարեն և՛ այն մարդու, ում օգնում էր։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լալա Վիրաբյանը միայն մեր հարցից հետո նկատեց կատարվելիքը, սակայն քաղաքացին արդեն դուրս էր եկել քվեախցից։ Ընտրատեղամասի գրանցամատյանում կատարվածի առնչությամբ ոչինչ չնշվեց։

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Քաղացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Սևակ Միքայելյանը՝ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին, և անկուսակցական, կրկին ինքնաառաջադրված Լևոն Ստեփանյանը։ Ի դեպ, հենց այս ընտրատեղամասում են քվեարկելու նաև Սևակ և Սասուն Միքայելյանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter