HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սևակ Միքայելյանն ընտրվեց Հրազդանի քաղաքապետ

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի 25-ամյա որդին:

Բոլոր 28 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի նախնական արդյունքներով՝ Սևակ Միքայելյանի օգտին քվեարկել է 10 681 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 65,68 %-ը: Հրազդանի համայնքապետի մյուս թեկնածուն՝ անկուսակցական, 24-ամյա Լևոն Ստեփանյանը ստացել է 4 819 քվե, որը կազմում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 29,63 %-ը: 762 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հրազդանում ընտրելու իրավունք ուներ 44 154 քաղաքացի, որոնցից 16 262-ը կամ 36,83 %-ն է մասնակցել քվեարկությանը: Վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ Հրազդանը նոր քաղաքապետ ունեցավ: 2002 թվականից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը այս տարվա հուլիսի 2-ին հրաժարական տվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter