
Հայաստանի հավաքականը նահանջել է, իսկ Ջիբրալթարը մեզ հաղթելուց հետո մեծ առաջընթաց է գրանցել
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը, որը նախորդ ամիս 100-րդն էր, Ջիբրալթարին 0-1 պարտվելուց եւ ՆՀՀ Մակեդոնիային 4-0 հաղթելուց հետո նահանջել է մեկ տեղով եւ այժմ 101-րդն է: Մեր ընտրանին ունի 1222 վարկանիշային միավոր, ինչը 3-ով պակաս է սեպտեմբերի ցուցանիշից:
Համաշխարհային ցուցակը գլխավորում է Բելգիան, Ֆրանսիան երկրորդն է, Բրազիլիան՝ երրորդը: Լավագույն տասնյակում են նաեւ Խորվաթիան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Դանիան:
Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան որեւէ տեղաշարժ չի ունեցել եւ այժմ կրկին 68-րդն է, Լիխտենշտայնը 4 հորիզոնականով նահանջել է մինչեւ 182-րդ հորիզոնական, իսկ ահա այս թիմին եւ մեր հավաքականին հաղթած Ջիբրալթարը գրանցել է ամսվա լավագույն առաջընթացը՝ վեր բարձրանալով 8 հորիզոնական: Այժմ գաճաճ պետության ազգային թիմը 190-րդն է:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Ուկրաինան 27-րդն է, Ռուսաստանը՝ 41-րդը, Բելառուսը՝ 78-րդը, Ղրղըզստանը՝ 90-րդը, Վրաստանը՝ 92-րդը, Ուզբեկստանը՝ 94-րդը, Էստոնիան՝ 98-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի 30-րդ տեղում գտնվող Իրանը, Թուրքիան 38-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, հանգրվանել է 92-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը 107-րդն է:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի նոյեմբերի 29-ին, իսկ մինչ այդ մեր թիմն արտագնա հանդիպումներ կանցկանցի Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի դեմ:
Մեկնաբանել