HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել փոխվարչապետի հետ կապված «Հետք»-ի հրապարակումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու մասին «Հետքի»-ի հրապարակումը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում:

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ նաև բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հետք»-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Մեր հրապարակումից հետո Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter