HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ լինելու է ՀԱՊԿ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է նաև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այօսր ազատվել է պաշտոնից: Հարցին, թե Հայաստանը կարողացե՞լ է պահպանել նոր գլխավոր քարտուղար առաջադրելու իրավունքը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ օրակարգային քննարկվող հարցը դա է: Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում կան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուներ, բայց դեռ ոչինչ որոշված չէ:

«Հաշվի առեք, որ մենք խոսում ենք մի շրջանի մասին, երբ մեկ տարուց ավելի է մնում այս ամենին, և մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք մեզ մոտ՝ Հայաստանում, որ կարող թեկնածու ունենանք, որը կկարողանա իրականացնել նման գործընթաց»,- ասաց նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter