HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի և սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները և ընդգծել, որ ՍԴՀԿ-ն անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, տնտեսության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման հարցին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի զարգացման օրակարգում սփյուռքահայության մեծ ներուժի ներգրավման գործուն մեխանիզմների ձևավորումը: ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները նշել են, որ պատրաստ են ակտիվ համագործակցել ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter