HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պաշտպանության փոխնախարարը՝ վթարի մասին․ «Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ»

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նաև նախաքննություն, ուստի «ճիշտ չէ այս փուլում մեկնաբանություններ անելը»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ արձանագրելով, որ «իրոք եղել են բացթողումներ»։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով ՊՆ չորս ժամկետային զինծառայող մահացել է, 22-ը տեղափոխվել հոսպիտալ։

Հարցին, թե բացթողումներն ում կողմից են եղել, փոխնախարարի պաշտոնակատարն ասաց՝ ով որ պատասխանատու էր։

Ճշտող հարցին՝ զորամասի՞, թե՞ զինծառայողների, Գաբրիել Բալայանն ասաց․

«Նաև զինծառայողների՝ տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ, հիմա հատուկ հանձնախումբը աշխատում է դրա ուղղությամբ։ Ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլևս տեղի չունենա»։

Փոխնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ որակի և տեխնիկակական կանոնների որոշակի խախտումներ են եղել, վերջինս չբացառեց նաև, որ որոշակի անսարքություններ ի հայտ գան։

Հարցին, որ եթե պարզվի վարորդի մեղքով է եղել վթարը, հնարավո՞ր է փոփոխություններ լինեն նաև այս հարցում, և ժամկետային զինծառայողները չլինեն վարորդներ, Բալայանն ասաց․

«Ժամկետային զինծառայողները, երբ նշնակվում են վարորդի պաշտոնում, դա չի լինում պարզապես հրամանատարի կամ ավելի ստորադաս կամ վերադաս պաշտոնյայի ցանկությամբ, մինչև զորակոչվելը բանակ նրանք անցնում են որոշակի պատարստություն ՊՆ պատվերով «ԴՕՍՍԱՖ»-ի հատուկ ստորաբաժանումում»։

Բալայանի խոսքով՝ վարորդը բավական փորձառու է եղել, և ընդամենը մի քանի ամիս անց պետք է  զորացրվեր։

«Եթե պարզվի, որ վարորդի մեղքով է եղել, միգուցե որոշ խնդիրներ առաջանան այդ ծրագիրը վերանայելու համար»,-ասաց նա։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter