HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով որոշումը կընդունվի դեկտեմբերի 6-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կընդունեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:  Մինչև այդ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած գագաթնաժողովին սպասվում էր, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին փակ ռեժիմով կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, սակայն այդպես էլ որոշում չի ընդունվել: ՀԱՊԿ նախագահությունը Ղազախաստանից անցել է Ղրղզստանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից:

Աստանայում են գտնվում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ դիտարկվում է գլխավոր քարտուղարի թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Առաջինը, որ Վալերի Սեմերիկովը կշարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականի մայիսը, երկրորդը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է, և երրորդ տարբերակը, որն ըստ Ուշակովի պնդել է հայկական կողմը, կրկին Հայաստանի ներկայացուցչին ընտրելն է, ով կպաշտոնավարի մինչև 2020 թվականի մայիսը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, թե ՀԱՊԿ բոլոր պետությունների ղեկավարները ասել են, որ կազմակերպությանը անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից:

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter