HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պատճառով

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը hրաժարական է տվել Գազայի հետ հրադադարի ռեժիմ հաստատելու որոշման պատճառով: Հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել էր Իսրայելի և Գազայի հատվածի միջև նոյեմբերի 12-ին և 13-ին տեղի ունեցած փոխադարձ հրթիռակոծությունից հետո:

«ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը և բանակցությունների մեկնարկը կապիտուլյացիա է ահաբեկչության առաջ: Հիմա մենք որպես պետություն գնում ենք կարճաժամկետ խաղաղություն, և դրա համար վճարելու ենք ազգային անվտանգությանը հասցված երկարաժամկետ վնասով»,- հայտարարել է հրաժարական տված նախարարը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել էր, որ ընդունում է ՀԱՄԱՍ-ի առաջարկը հրադադարի մասին՝ ընդգծելով, որ պետք է կայացնել «բարդ, սակայն ճիշտ որոշումներ»: Նեթանյահուի խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ն է խնդրել հրադադար հաստատել: 

Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից: 2009-2012 և 2013-2015 թվականներին նա գլխավորել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Լուսանկարը՝ Miriam Alster/FLASH90

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter