
ՊՆ բեռնատարի վրաերթի միջադեպի հետևանքով՝ Դավիթ Տոնոյանն աշխատանքից ազատել է մի քանի զինծառայողի
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել՝ վերջերս տեղի ունեցած մահվան ելքով զինվորական ՊՆ բեռնատարի վրաերթի վերաբերյալ, որի ժամանակ 4 հոգի մահացել էին, մի քանիսը՝ վիրավորվել։
Այս մասին իր ֆեյսբուք էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Այն ներկայացնում ենք ստորև․
Զինվորական ծառայությունից ազատել
1. 1_ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ. Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4_րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս. Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս. Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ. Չ.
Խիստ նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա.
Նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
Հիշեցում. այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։
Մեկնաբանել