HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը հարկային արտոնություն տվեց «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությանը

Կառավարության այսօրվա նիստին հարկային արտոնություն տրվեց «Արմենիա էյրվեյզ» ավիաընկերությանը: Նախագիծը ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Որոշման համաձայն՝ «Արմենիա Էյրվեյզ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել երկու Airbus A310-325 օդանավ, որոնց համար նախատեսում է պահեստամասեր ներմուծել՝ 178 միլիոն 103 հազար դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 45 միլիոն դրամ արժողությամբ էլեկտրոնային թերմոստատներ, 28 միլիոն արժողությամբ քաղաքացիական ինքնաթիռի ժամացույց և այլն:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է երեք տարվա ընթացքում ստեղծել 110 նոր աշխատատեղ` 1,2 մլն դրամ միջին աշխատավարձով:

Մեկնաբանություններ (1)

Севан
Добрый день, покупал билеты с вашего сайта, но не кто не выходить на сваяздоя повреждения брони и уточнения в реальности билела.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter