HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Արտադրված է ԵԱՏՄ»-ում․ շուկայում հայտնվելու է Եվրասիական նոր տարբերանշանը

Եվրասիական տնտեսական միության շուկայում արդեն քայլեր են ձեռնարկվում՝ գործարկելու միության տարածքում պատրաստված ապրանքների համար նախատեսված՝ «պատրաստված է ԵԱՏՄ»-ում բրենդային տարբերանշանը։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Նմանատիպ տարբերանշան ստանալու չափանիշներից, ըստ ԵՏՀ կայքում նշված տեղեկության, լինելու է այն, որ ապրանքները բավարարեն միասնական պայմաններին․ տեխնիկական մի շարք գործողություններ պետք է իրականացված լինեն միության անդամ երեք կամ ավելի երկրներում։ 

Հետագայում մշակվելու են նաև միասնական նորմատիվ ակտեր, որտեղ սահմանվելու են համատեղ արտադրած ապրանքների նկատմամբ սահմանվող չափանիշներն ու դրանք պատրաստելու մեխանիզմները։

ԵՏՀ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի նախագահ Նիկոլայ Կուշնարյովն այս առումով հայտնել է, որ Եվրասիական բրենդի ստեղծման կարևորագույն նպատակներից մեկը միության երկրներում արդյունաբերական համագործակցության զարգացման նոր ձևերի մշակումն է, ինչն իր հերթին կնպաստի ԵԱՏՄ տարածքում արտադրված ապրանքն առավել մրցունակ դարձնելուն միջազգային շուկայում 

«Սա մի կողմից կնպաստի Միության երկրների բիզնեսի միաձուլմանը, մյուս կողմից՝ թույլ կտա «սերտաճեցնել» երկրների մտավոր կարողությունները՝ ԵԱՏՄ ընդհանուր ապրանքանիշ ստեղծելու համար», -հայտարարել է Ն․ Կուշնարյովը։ 

Եվրասիական բրենդը զարգացնելու և ակտիվորեն կիրառելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Կուշնարյովը համարում է կեղծ ապրանքների շրջանառության դեմ պայքարը։

«Անբարեխիղճ «խաղացողների» մասնակցությունը, ովքեր գործում են սահմանված ընդհանուր նորմերից դուրս, կարող է վնասել հենց բրենդի ստեղծման գաղափարին, և ոչ մի տարիֆային կարգավորում չի կարող կանգնեցնել կեղծված և անորակ ապրանքների արտադրությունը, որոնք կարող են նաև խոտոր ճանապարհներով ներմուծվել»,-հայտարարել է նա։

«Արտադրված է ԵԱՏՄ»-ում բրենդի գործարկումը, ըստ ԵՏՀ-ի, բացի երկրների արտադրողների միջև համագործակցության խթանումից, կնպաստի նաև միության անդամ երկրներում պետական մակարդակով բիզնեսների աջակցմանն ու դրանց հավելյալ  սուբսիդավորմանը։

Նշվում է, որ ԵՏՀ-ն կենտրոնացնելու է ուշադրությունը միջազգային առևտրի և ինտեգրացիոն գործընթացների վրա, որպեսզի Եվրասիական բրենդի գործարկումը լինի արդյունավետ և նպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացմանը։

Հիշեցնենք, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում եվրասիական ոսկերչական ապրանքանիշ ստեղծելու և դրանով միջազգային շուկա դուրս գալու համար։  Նախատեսվում է, որ եվրասիական ոսկերչական ապրանքանիշի գործարկումը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները 8 անգամ՝ հասցնելով առևտրաշրջանառությունը մինչև 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter