
Կորած ինքնաթիռը հայտնաբերվել է, օդաչուները մահացել են
Պաշտպանության նախարարությունը լուրեր էր տարածել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Քիչ առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնել էր, որ վթարի վայրը հայտնաբերվել է. Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։
Վթարի հետևանքով մահացել են օդաչուներ ՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, Մայոր Մանուկյան Մովսեսը։
լուսանկարում ձախից՝ Արմեն Բաբայան, Մովսես Մանուկյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել