2018-ի դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի մոտ աղետի ենթարկված «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի գործով նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված մարմնի մասերով նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել է դրանց պատկանելությունը նշված ինքնաթիռի օդաչուներ Արմեն Բաբայանին եւ Մովսես Մանուկյանին:
Դեկտեմբերի 4-ին Մարալիկի մոտ աղետի ենթարկված «Սու-25» գրոհային ինքնաթիռի վերաբերյալ քրգործի նախաքննությունը շարունակվում է:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ:
Այսօր հայկական օդուժը կորցրել է երկու ռազմական օդաչուի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանին եւ մայոր Մովսես Մանուկյանին, ինչպես նաեւ մեկ հատ «Սու-25ՈւԲԿ» գրոհային ինքնաթիռ:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։
Վթարի հետևանքով մահացել են օդաչուներ ՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, Մայոր Մանուկյան Մովսեսը։
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: