HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Մուկուչյանը ներողություն է խնդրում թեկնածուներից եւ լրատվամիջոցներից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների հայտարարագրերի հրապարակման հարցում եղած խնդիրներին և այդ մասին «Հետք»-ի հրապարակմանը: ԿԸՀ նախագահի պարզաբանումը ներկայացնում ենք նույնությամբ.

«Hetq.am կայքում հրապարակվել է հոդված «Հաշվետու և ոչ հաշվետու թեկնածուները. Ինչ ունեցվածք ունեն նրանք», որի համաձայն «ԿԸՀ-ն հայտարարագրերը տրամադրել է լազերային կրիչով: Նիկոլ Փաշինյանի անվամբ  ֆայլ կա, սակայն բացելուց հետո պարզվում է, որ այլ թեկնածուի հայտարարագիր է: Նույնը նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջնորդ Սուրեն Սահակյանի դեպքում է: Հայտարարագրեր չեն ներկայացրել նաև «Քրիստոնեա - ժաղովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Լուսինե Հարոյանը»: 

Տեղեկացնում ենք, որ թե «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, թե «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի թեկնածու Սուրեն Սահակյանը, թե «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լևոն Շիրինյանը, և թե «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Լուսինե Հարոյանը սահմանված ժամկետներում ներկայացրել են հայտարարագրերը:

Hetq.am կայքի հարցմանն ի պատասխան տրամադրվել էր թեկնածուների հայտարարագրերի էլեկտրոնային տարբերակները, որոնցում որևէ խնդիր առկա չի եղել, սակայն դրանց լազերային կրիչի վրա ձայնագրման ընթացքում, ծագել են ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ: Չնայած այն հանգանաքին, որ դեռևս պարզ չէ տեխնիկական խնդիրների ծագման պատճառներն ու հավանական աղբյուրը և ձեռնպահ մնալով որևէ մեկին մեղադրելուց, որպես ընտրությունները կազմակերպող պատասխանատու մարմին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և աշխատակազմի անունից ներողություն եմ խնդրում թեկնածուներից, լրատվամիջոցներից և տեղեկատվություն սպառողներից տեղի ունեցածի համար:  

Հետագա ցանկացած թյուրիմացությունից խուսափելու նպատակով, ինչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած օրենսդրական պահանջի բացակայությանը, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը զետեղվել են ԿԸՀ կայքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter