HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտներն են ապահովում Հայաստանի տնտեսական աճը

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը, 2017թ. նույն եռամսյակի համեմատ, կազմել է 2.7 %։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, տարվա առաջին երկու եռամսյակների համեմատ երրորդ եռամսյակում աճը կտրուկ դանդաղել է։ Առաջին եռամսյակում այն կազմել է 9.7 %, երկրորդում՝ 7.5 %:

Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 676.5 մլրդ դրամ։  Համախառն ներքին արդյունքի շուրջ կեսն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում 19.1 %  է, արդյունաբերությանը (ներառյալ էներգետիկան)՝ 15.7 %, իսկ շինարարությանը՝ 7.1 %:

Արտադրանքի հարկերը կազմել են ՀՆԱ-ի 9.6 %-ը, իսկ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ)՝ 1.8 %-ը։

Ինչպես նշեցինք, երրորդ եռամյակում տնտեսական աճը կազմել է 2.7 %: Տվյալները ցույց են տալիս, որ աճին ամենաշատը նպաստել են առևտուրն ու ծառայությունները՝ 4.3 տոկոսային կետով։ Շինարարությունը զրոյական ազդեցություն է ունեցել։ Արդյունաբերությունը աճին նպաստել է ընդամենը 0.5 տոկոսային կետով։ Իսկ գյուղատնտեսությունը (ներառյալ՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն) բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա՝ 2.6 տոկոսային կետով զսպելով այն։

tntesakan_aj_2018-3.png (160 KB)

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների

Ըստ տարբեր գնահատականների՝ 2018 թվականի համար կանխատեսվում է 5-6 % տնտեսական աճ։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին տասը ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter