HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Ազարյանը նոր լսողական սարք ունի

11-ամյա Կարեն Ազարյանը նոր լսողական սարք ունի։ «Հետքը» գրել էր, որ Կարենի հին սարքի արտաքին պրոցեսորի վաղեմության ժամկետն ավարտվում էր այս տարվա դեկտեմբերին։ Ծնողները, սակայն, չէին կարողանում նոր սարք ձեռք բերել տղայի համար, քանի որ այն արժեր մոտ 6000 եվրո (ներառյալ վաճառող ընկերության հատկացրած զեղչը)։

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցը, ով կարդացել էր «Հետքի» հրապարակումը, նոր լսողական սարք է գնել Կարենի համար։ Վերջինս չցանկացավ նշել անունը։ 

Նուկլեոզ 6 (Nucleus 6) կոչվող սարքն արդեն տեղադրվել և հարմարեցվել է նրա ականջին։

Հիշեցնենք, որ Կարենը կորցրել էր լսողությունը 3 տարեկանում՝ մենինգիտով հիվանդանալուց հետո։ 6 տարեկանում նրան վիրահատել են՝ տեղադրելով կոխլեար իմպլանտ։ Նման վիրահատության ընթացքում մարդու ներքին ականջում տեղադրվում է իմպլանտը, իսկ արտաքին ականջին ամրացվում էլեկտրական ազդանշան փոխանցող պրոցեսոր։ Այն համարվում է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատություն, և Հայաստանում կատարվում է 2004թ-ից սկսած։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter