HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հունվարի 9-ին Բագրատաշենի վարչական ղեկավարն ու բնակիչները հանդիպում կունենան. բողոքի ակցիան այսօր դադարեցվել է

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի բնակիչներն այսօր դադարեցրել են բողոքի ակցիան: Վաղը՝ ժամը 14:00-ին, նախատեսվում է համայնքի բնակիչների և վարչական ղեկավար Արկադի Մակյանի հանդիպումը՝ հասկանալու համար, թե բնակիչների մեծամասնությունն ինչ է պահանջում, ցանկանո՞ւմ է, որ վարչական ղեկավարի պարտականությունները շարունակի իրականացնել Արկադի Մակյանը, թե ոչ:

Այս մասին «Հետք»-ին ասաց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: Վերջինիս խոսքով՝ Արկադի Մակյանը գուցե որոշակի բացթողումներ ունի, սակայն համայնքի խնդիրներն, այնուամենայնիվ, լուծվում են, պարզապես դրա համար ժամանակ է պետք:

Պարանյանը նշեց նաև, որ այս պահին համայնքապետարանը չի աշխատում, իսկ վարչական ղեկավարը կշարունակի ղեկավարել, թե ոչ՝ պարզ կդառնա վաղվա հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին սկսել ընդդեմ Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանի: Ակցիայի մասնակիցները փակել էին համայնքապետարանի վարչական շենք տանող մուտքի դուռը և պահանջում էին, որ նա ազատման դիմում գրի,  քանի որ չի աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter