HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը րոպեներ տևեց. նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր սկսեց և րոպեներ անց հետաձգեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը: Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ չի ստացել Գևորգյանին չկալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված Դատախազության բողոքը: Այս մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նման պայմաններում դատարանը ստիպված է եղել հետաձգել նիստը: Գործի քննությունը կշարունակվի հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 11-ին Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter