Հունիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Դուբայում հայտնի կավատ Լուսինե Հակոբյանի (մականունը` Այիշա) դատական գործի քննությունը դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության իրավաբան Պետրոս Աղաբաբյանը մայիսի 31-ին ծեծելով աշխատասենյակից դուրս է արել փախստական Ալեֆտինա Տեր-Մանուելյանցին, որը նրա մոտ էր գնացել աղջկան՝ Իրենին ժամանակավոր կացարան տրամադրելու...
Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը դատական նիստերի դահլիճից դուրս է հրավիրել «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իրավաբան Գեւորգ Գյոզալյանին՝ դահլիճում հեռախոսով խաղալու համար:
«Երկրում տիրում է անպատժելիության իրավիճակ, կատարվել է խոշոր չափերի` վեցանիշ թվերի հասնող յուրացում, վտանգված է Արմավիր քաղաքի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,-ահազանգում են կազմավորման փուլում գտնվող «Արմավիրցիներ» հասարակական...