Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը Հայաստանի ամենաաղքատ բնակավայրերից է: Քաղաքապետն ասում է, որ ամենադժվար խնդիրն այստեղ աշխատանք գտնելն է:
Գոհարիկն ու Ալբերտն այսօր հյուրեր ունեն, իրենց ընկերներն են եկել: Հավաքվել են, որ մի ելք գտնեն: Ուզում են որեւէ բանկից վարկ վերցնեն, մի գործ դնեն, որ պահեն իրենց ընտանիքները: Հյուրերից Ռուբենը 60 տարեկան է, նրա կինը՝ Գոհարը, երկրորդ կարգի հաշմանդամ...