Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղ Ծաղկաբերդն ունի մոտ 1000 հա վարելահող: Դրանից մոտ 600 հա տրված է գյուղացիների մշակմանը, բայց նրանցից քչերն են կարողանում օգտագործել իրենց հողը:
Քաշաթաղ շրջանի կենտրոն Բերձորում կյանքը մի տեսակ քնկոտ է դարձել: Մարդիկ դարձել են ալարկոտ, դա զգացվում է նույնիսկ նրանց քայլվածքից ու խոսելուց: Առաջվա պես չէ, հաստատ:
Հունիսի 18-ին Բերձորի հիվանդանոցում երեխա էր ծնվել: Քաշաթաղի շրջանի բնակավայրեր այցելելուց հետո, երբ հունիսի 22-ին վերադարձանք Բերձոր, հիվանդանոցում նորից ծնունդ կար:
Բերձորից դեպի հարավ տանող ճանապարհին Մարաթուկ գյուղն է` երեք տնտեսությամբ: Երաշտից վառված խոտաբույսերից հետո ճամփեզրի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասի խնամված այգին միանգամից աչք է շոյում:
«Պատերազմից երբեք չեն վերադառնում: Ֆիզիկապես դու կարող ես ետ գալ, բայց հոգեպես երբեք չես վերադառնում»,-ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից բժիշկ Արցախ Բունիաթյանը:
«Համբարյան Պարգեւ Վաշինգտոնի»,- անմիջապես այսպես պատասխանեց իմ` «ի՞նչ է անունդ» հարցին, Հայկազյան գյուղի բազմազավակ ընտանիքի հայրը: