Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա ընթացքում անընդհատ նվազել է և նոյեմբերի դրությամբ կազմել 3,1%:
Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։
Հանրապետության տարածքում հունվարի 06-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-5մ/ վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում առկա է մառախուղ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի բոլոր գործող Եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի սուրբ և անմահ պատարագ: