ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանն անցնելու մասին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հայտնած տեղեկությունը:
Մարկեի (Marche) նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Հաղարծին գյուղում Տ.Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։
Հոկտեմբերի 10-11-ին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեցին հինգ բանաձևեր, որոնց թվում էր Հայաստանի նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը:
Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 13-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հոկտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝...
Այսօրվանից մոտ 5 տասնյակ ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:
Այսօր տեղի է ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվել է ճակատի քաղաքական խորհրդի և նրա ղեկավարությամբ գործող ընդդիմության միասնական շտաբի ստեղծման մասին, ինչպես նաև արծարծվել են Ճակատի...
Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կայանալիք Արցախի գինու փառատոնի կազմակերպիչ հանձնաժողովը հրապարակել է փառատոնի մշակութային ծրագիրը:
Մայրենի լեզվով կրթություն ստանալու խնդիրը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող ամենասուր խնդիրներից մեկն է: Մայրենի լեզվի և Գրականության դասագրքերի բացակայությունը, մայրենի լեզվով այլ առարկաների դասագրքերի խնդիրը, հայալեզու...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային...
Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության...
Հայաստանի նոր սահմանադրությունը կախարդական կլինի. երկիրը կմաքրվի օլիգարխիայից ու կոռուպցիայից. հանքային բարոններն ու օֆշորային որսորդները կսսկվեն: Ներկա սահմանադրությամբ դա հնարավոր չէ:
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 13-14-ին, 15- ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: