Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել և որոշել է Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում կառուցվող թանգարանի շենքում, ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին:
ԵԱՏՄ-ից Հայաստանը տնտեսական լուրջ օգուտներ, որպես այդպիսին, առայժմ չի ստացել։ Եվ ամեն ինչ մնում է կախված ռուսական տնտեսության վիճակից։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հարություն Հարությունյանն ինքնասպանություն է գործել։ Նախնական տվյալներով՝ դատապարտյալը ՔԿՀ-ի թիվ 2 հիվանդասենյակում ինքնասպան է եղել՝ կտորե սավանով կախվելու միջոցով:
Ոստիկանությունը արձանագրել է հանրային տարածքում կատարված գողության դեպք: Տեսանյութը` ոստիկանության պաշտոնական կայքի:
Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի...
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային նախկին տեսուչի կողմից 2015թ. ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի...
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու...
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու տուրիստական գործակալության գրասենյակից «iPhone 6» բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
Սահմանամերձ Պրիվոլնոյե գնացող ճանապարհը չէինք գտնում: Ուռուտում հարցրինք ճանապարհը. «Ուղիղ գնացեք, բայց զգույշ կլինեք, մինչև կոկորդներդ հասնող փոսերի մեջ չընկնեք»,- զգուշացրեց մի տղամարդ:
Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը կվերազինվի և կարդիականացվի, ինչը հնարավորություն կտա մեծ ճշտությամբ և ժամանակին գնահատել Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգը և կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին:
Վրաններում, ըստ հաղորդագրության, մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:
Նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
Հունիսի 17– 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 445 երեխա՝ 234 տղա, 211 աղջիկ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը:
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունների ու հրաձգության հետեւանքով կա նվազագույնը 36 զոհ և ավելի քան 140 վիրավոր: Այս մասին հայտնում է BCC-ն` հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է տվյալներ` հունիսի 28-ին հակակարկտային կայանքների գործունեության վերաբերյալ: