Խորենացի փողոց․ Օր 10, ուղիղ միացում
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. համագործակցության պլանը:
Խորենացի փողոցը, երթից առաջ
Միայն քաղաքացիների գործուն աջակցությամբ, Խորենացի փողոցում կամ մերձակա այլ վայրերում նրանց անմիջական ներկայությամբ է հնարավոր ակնկալել ճգնաժամն առանց նոր արյունահեղությունների լուծելու հանրային ցանկության իրականացումը։
2003թ.-ից «Աստղացոլքը» զբաղվում է երեխաների շահերի պաշտպանությամբ, իրականացնում ցերեկային խնամքի ծրագրեր, զարգացնում ծնողավարության դպրոցը, զբաղվում սոցիալական ձեռներեցությամբ, մշակում ներառական մանկապարտեզի ստեղծման ծրագիր, խթանում նորարարական...
2015-ին Գրասենյակ ներկայացված 3263 բողոքներից քննության է ընդունվել 1448 պահանջ-դիմում, որը 2014-ի նույն ցուցանիշը գերազանցում է 13,5%-ով։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն:
Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը:
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ:
Համայնքների խոշորացման կառավարության ընդունած օրենսդրական փաթեթով այս տարվա փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքային փնջերում անցկացվեց ՏԻՄ ընտրություններ:
Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:
Սահմանադրական դատարանն էապես բարձրացրեց լրատվական աղբյուրների պաշտպանվածության այն շեմը, որ սահմանված էր «Զանգվածային լրատվության մասին» օրենքով։
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստաց Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Մտնել մի իրավիճակի մեջ առանց իմանալու դրանից դուրս գալու ձեւը հուսալքության նշան է: Ինքն իրեն «Սասնա Ծռեր» կոչող խումբը երեւի թե որոշակի սցենար գծել էր:
«Սասնա Ծռեր»-ը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով ստացվել է բանավոր եւ գրավոր 114 հաղորդում:
«Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20.00-ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդիտարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել...
Հուլիսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 1004 երեխա՝ 506 տղա, 498 աղջիկ:
Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ըստ պաշտոնական հաղորդագրության, պահպանել են հրադադարի ռեժիմըև շարունակել վստահորեն իրականացնել մարտականծառայություն:
Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ...
Քաղաքացիները երթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով:
Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի