Կարկուտից վնասվել են ցանքատարածություններ ու այգիներ, մասնավորապես՝ պտղատու ծառեր եւ կարտոֆիլի թփեր։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որպես կալանավորման հիմք նշել է թաքնվելու վտանգը և դրանով պայմանավորված քննությանը խոչընդոտելը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:
Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
«Առավոտյան ժամը վեցն էր, դեռ լույսը չէր բացվել։ Սնունդ էի տանում դիրքեր, երբ վրաս կրակահերթ բացվեց։ Վիրավորվեցի հինգ տեղից՝ գլխից, փայծաղից, աղիներից, երկու գնդակ էլ ողնաշարս ծակեց»:
Կառավարության այսօրվա նիտում հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այդ մասին լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը` այն որակելով որպես հերթական քաղաքական որոշում:
Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Ազգային ժողովն օգոստոսի 25-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան և քննարկել Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին հավաք կլինի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մոտ:
Այս մասին տեղեկացնում է կուսակցությունը` ներկայացնելով թեկնածուների ցանկը:
Հետխորհրդային երկրներից՝ ՌԴ, ՈՒկրաինա, Ղրղզստան, Ղազախստան, 12 առաջատար ագրարային բուհ, համատեղեցին ջանքերը նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով:
Հիմնադրամը ստեղծվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվելու և ամրացվելու է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը:
Կառավարության այսօրվա որոշմամբ վաղաժամկետ կդադարեցվեն Լոռու մարզի Մղարթ համայնքի ղեկավար Արմինե Մամաջանյանի լիազորությունները:
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ: