Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին՝ կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նրա կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և լուծման ուղիները:
Արմեն Երամիշյան
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում:
«Հետք»-ի լրագրողներն այսօր արժանացան «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի 4 մրցանակների` 3 անվանակարգերում:
Մարցիգետը Դեբեդի աջ վտակն է: Գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում: Երկարությունը 29 կմ է: Այս գետի 11 կմ-ը, այսինքն՝ գետի 38%-ը, երկու հէկի համապատասխան ջրի ճնշումն ապահովելու համար, անցնում է առավելապես խողովակների միջով: Երրորդը կառուցվել է Մարցիգետը...
Հովհաննիսյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Կարեն Կարապետյանը այսօր ընդունած որոշումով Շուշան Սարդարյանին նշանակել է իր խորհրդական` հասարակական հիմունքներով:
Սարգսյանը Լիլիթ Թադևոսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
«Ոչ թե քեզ պետք է սիրես արվեստի մեջ, այլ արվեստը քո մեջ»,- ասում է երաժիշտը:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պատասխանել է սեպտեմբերի 22-ին «Հետք»-ում հրապարակված «Կապանի քաղաքապետի ընտրությունները չափազանց թեժ են լինելու, կամ հանքի մեջ «սյունյաց ծուռ» մի փնտրեք» տեսակետին:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Նախընտրական քարոզարշավին կմիանա նաեւ ԲՀԿ կուսակցությունը, սակայն անձամբ Վարդեւան Գրիգորյանը չի մասնակցի հանդիպումներին:
Մհերը դիմել է բոլոր հնարավոր բժշկական կենտրոններ, սակայն բոլոր տեղերում պատասխանել են, որ անվճար հետազոտությունների սահմանը տարվա համար սպառվել է, եւ հետազոտվել հնարավոր է միայն վճարովի:
Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում:
Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ «Դիլիջան» ազգային պարկում արդեն իսկ պատրաստ են եղջերուների համար նախատեսված ազատավանդակները և անհրաժեշտ բոլոր պայմանները:
Էջմիածնում ավագանու թեկնածուին առևանգելու մեղադրանքով ևս մեկ անձ է ձերբակալվել:
Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: