Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Օգոստոսի 8-ին պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017 թվականի առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները:
2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։
Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և հանձնարարել լրացուցիչ քննարկել բաց մնացած բոլոր հարցերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ:
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակչին դանակահարելու հանգամանքները, հայտարարվել է հետախուզում:
Թե տեղացի, թե օտարերկրացի զբոսաշրջիկներին այստեղ առաջին հերթին բերում է երկու բան. հիասքանչ բնությունը իր պատկերներով ու, մասնավորապես, Սառնաջուրի ջրվեժով եւ Լաստիվեր քարանձավ-անապատը:
Հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը սեպտեմբերի 1-ից սկսած պարտադիր պայման կլինի: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 8-ին, կազմել է 478.91 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով:
Հատուկ ոլորտի զարգացման համար հիմնված Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համոզված է, որ առաջիկայում մենք խոսելու ենք գինեգործության ոլորտում գրանցած հերթական հաջողությունների մասին,...
Ինչպես ավելի վաղ գրել ենք, հայկական Menu Group-ը գնել է Վրաստանում իր մրցակից Foodpanda ընկերությունը: Այսօր Menu Group-ը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը:
2017թ. առաջին կիսամյակում Արցախում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի էկոնոմկիայի նախարարությունը։
ԿՄՀԻ-ը [Կիևի Միջազգային Հարաբերությունների ինստիտուտ-թարգմանչի ծանոթագրությունը] ավարտելուց հետո ես աշխատել եմ Վրաստանի մարդու իրավունքների հանձնաժողովում, փորձաշրջան եմ անցել Ստրասբուրգի «Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում», որպես...
Լրագրողական երեք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար կազմակերպած մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ։
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը և ազդում են մարդկանց առողջության վրա՝ լուրջ...
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի...
Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր...
«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Օգոստոսի 9-ին, ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Վթարային ջրանջատում Լոռու մարզում եւ Բերդում օգոստոսի 8-ին