Breedge ստարտափն ուսանող-աշխատաշուկա կապն ապահովող օղակ է։ Այն ստեղծում է հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնել իրենց ընկերություններին հնարավորինս համապատասխան ինթերներ՝ այսինքն՝ պոտենցիալ աշխատակիցներ։
«Նա հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին, ասել է նաև, որ հրաժարվում է պարտադիր սննդից: Եթե որպես խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, ապա նա հաստատակամորեն կշարունակի հացադուլը»,- ասել է Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Զառիթափում վերջերս շահագործման հանձնված սպանդանանոց: Այստեղ կենդանիների մորթն իրականացվում է իսլամական «հալալ» կանոններով, իրանական կողմի հետ արդեն երկու պայմանագիր կնքել են:
Նախագծում նշվում է, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի կառուցվածքում մի շարք համակարգային խնդիրներ կան, որոնից մեկը մասնագիտական անկախության բացակայությունն է։
Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված էին նաև Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։
Այսպիսով՝ արդեն պատրաստվում եմ 2 պետական քննություններին ու զուգահեռ գրում դիպլոմային աշխատանքս՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների բողոքարկման օրենսդրական հիմքերն ու պրակտիկան» թեմայով:
Երևանին բաժին է ընկել 16 062 հանցագործությունից՝ 7 879-ը։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ Երևանում գրանցված հանցագործությունների թիվը նաև ավելացել է։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ներկայումս այդ բարեփոխումների արդյունքում ձևավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով։ Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք։
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
Առաջնագծում հակառակորդի հետագա սադրանքների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Դատարանը նոյեմբերի 15-ին բավարարել է դատախազության հայցը և վճռել դատապարտյալ Գալստյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 1000 դրամ, ինչպես նաև 1500 դրամ պետական տուրք:
Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Սերգե Սոֆոյանն է, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին է:
Վրաստանի նախկին նախագահի ֆեյսբուքյան էջում նրա աջակիցներին ուղղված կոչ է հայտնվել, որում ասվում է ցուցարարներին շարժվել դեպի Ասկոլդովի խաչմերուկ, որտեղ տեղակայված է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը: