Նոյեմբերի 10-ին, ժամը 15։41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Մուսայելյան հատվածի 24-րդ կմ-ի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։
Հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս, որտեղ հրդեհի մակերեսը ավելացել է մոտ 5000 քմ: Այրվել է մոտ 5000 քմ անտառածածկ տարածք:
Հայաստանի եւ Ռուսասատանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը այսօր Ազգային պատկերասրահում բացեցին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Գորիսում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գորիսում, որտեղ ծանոթացել է իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը Ազգային պատկերասրահում բացեցին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:
Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Լոռու մարզի Այգեհատ եւ Օձուն գյուղերի միջեւ ընկած տափարակ դաշտում՝ Դեբեդի ձախափնյա սարահարթին, կարելի է մի քանի միահարկ շինություններ տեսնել, որոնք, սակայն, անծանոթին դժվար հուշեն, թե այստեղ ժամանակին օդանավակայան է եղել: