Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անհանգստություն արտահայտեցին ժողովրդագրության մտահոգիչ ցուցանիշների առնչությամբ` միաժամանակ արձանագրելով այդ ուղղությամբ իրականացված ոչ բավարար նախաձեռնությունների փաստը։
Գրքույկը ունի յոթ բաժին՝ «Ես շնչում եմ», «Ես ներկա եմ», «Իմ մարմինը», «Իմ կյանքը հիմա», «Հանգիստ/ապահովություն», «Ուրիշը» և «Ես կամ»: Դրանք մեր կյանքի այն յոթ ոլորտներն են, որոնք առաջինն են տուժում սթրեսային իրավիճակներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին:
Մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Անզգայացման ժամանակ նրա սիրտը կանգ է առել, Նշանն ընկել է կոմայի մեջ։ Տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 14 օր անց` դեկտեմբերի 27֊ին, այդպես էլ գիտակցության չգալով, 45-ամյա Նշան Նշանյանը մահացել է։ Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Պաշտոնապես մեկնարկում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, թեև քաղաքական կուսակցություններն արդեն մի քանի շաբաթ է զբաղված են քարոզչությամբ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։