Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվությունը և գործընկերության խորացման դինամիկան:
Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ:
Նշենք, որ սա կառուցվածքային բարեփոխումների շարունակական գործընթացի մասն է, որը նպատակ ունի ապահովել համակարգային զարգացման նոր փուլ և բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և առևտրատնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար:
Պարեկներին կաշառք առաջարկելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։
Երևան քաղաքում մայիսի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
«Հետքի» հետ զրույցում Անին ասաց, որ բռնության հիմնական նպատակը եղել է ինքնախոստովանական ցուցմունք կորզելը՝ քաղաքացու կողմից որևէ արարքի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները:
Որոշում է կայացվել Ա.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2.000.000 ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը:
Այս մասին նա հայտարարել է Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում։