Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և բնույթին վերաբերող հարցեր: Միջոցառմանը մասնակցել են հրավիրյալ բանախոսներ՝ Հայաստանից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վվերաբերող հարցեր:
Նորակերտի 33-ամյա բնակչի և աներոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում փեսան դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո` նաև վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ:
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ վարչապետը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում։
Զորակոչիկը 2023թ. նոյեմբերի 10-ին հետազոտվել է բկ-ում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք է տվել արձանագրելու, որ Լ.Մ.-ն պիտանի չէ զինվորական ծառայության համար։
Այն ձեռնարկատիրության ոլորտի ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությանը։
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին»
«Օրրան» բարեգործական ՀԿ-ն եւ Երեւանի կենտրոնում գտնվող դրա շենքի հարեւանությամբ կառուցապատում իրականացրած քաղաքացի Արգամ Հովհաննիսյանը պարտվել են միմյանց դեմ դատական գործընթացները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 8 դպրոցի 21 աշակերտ՝ առցանց ձևաչափով։ Բոլորն արժանացել են մեդալների։
Ժամը 12:53-ին 3․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում։ Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալուժգնությամբ։
Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Հունաստանի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):
Նախքան ասուլիսը պաշտոնյաները առանձնազրույց են ունեցել:
Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում։