Այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։ Նա նշել է, որ կշարունակի աշխատել ծառայության համակարգում։
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղի 34-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 74 կգ ավելի 193 սիգ և մոտ 2 կգ ձկնկիթով 14 տարա։
Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի դեկտեմբերի 29-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում այն հաղորդագրություններին, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել էին Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի վրա։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ նախագահական ինքնաթիռում շփման ժամանակ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրում բողոքի ցույցերի ուժեղացման պարագայում ունի պահեստային պլան՝ փախչել Մոսկվա։ Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված հետախուզական զեկույցին։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը «շատ բարձր գին կվճարի», եթե հրաժարվի ԱՄՆ-ի հետ համագործակցությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Առողջապահության նախարարը զեկուցել է, որ մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացը։
Սնանկացած հայկական «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերության կողմից նախկինում շահագործված 3 ինքնաթիռները հայտնվել են Իրանում:
Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում։
Հայաստանում երեխաների ճարպակալման թվի մեծացման ֆոնին կառավարությունը նախադպրոցական խմբերի համար նոր սննդակարգ է սահմանել: Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից:
Հիշեցնենք՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները «Հետք»-ին պատմել էին, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։
«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ hունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Տուրիստական 7 ընկերությունների ղեկավարներ, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու արդյունքում, հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց և այդ ընկերության հետ աշխատող գործընկերների հետ համագործակցելուց:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: