Արամ Սարգսյանը համոզված է, որ հինգ տարվա ընթացքում Հայաստանը կարող է հնգապատկել պետական բյուջեն, դուրս գալ ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից՝ մինչև 2031 թվականն ապահովելով տնտեսության անցնցում անցումը
Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի ցանկացած ընտրությանը, որը կանի Հայաստանի ժողովուրդը։ TACC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Երևանի համար կարող է տնտեսական և սոցիալական լուրջ հետևանքների հանգեցնել։
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան։ Պետական այցի ժամկետների մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Մայիսի 16-ի ցերեկը , 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կներկայացնենք հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի կարգախոսները։
Սաքոն հավաբնից երեք ձու վերցրած դուրս է գալիս: Դրանցից մեկն արդեն ջարդվել է: Մայրը՝ Անուշը, որդուն խնդրում է՝ տուն բարձրացնի: Սաքոն փոխանցում է ավագ քրոջը՝ Քնարին:
Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։