Ես իսկապես ցանկանում եմ, որ գործող իշխանության քաղաքականապես գրագետ հատվածը իրապես ներգրավվի այս գործընթացին՝ փորձելով իրավիճակը դուրս բերել մյուսների առաջացրած փակուղուց։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ասուլիս էր հրավիրել, որտեղ Ամուլսարի մասին խոսելիս արեց այն, ինչը վաղուց էր սպասվում՝ Ամուլսարի հարցում կառավարության ամոթալի ձախողումների պատասխանատվությունը ինչ-որ մեկի վրա բարդելու գործը:
Ժողովրդին երկար չես զբաղեցնի «հազարան բլբուլով» ու բլբուլ կտրած ճառերով, մարդիկ լավ տարբերում են Գյուլնազ տատի ժանրի ստեղծագործությունները արժեքային գործընթացներից։
Ամուլսարի շուրջ իրավաբանական լարախաղացությունների շքերթը համարենք բացված: Որպեսզի փոքրանա մաիպուլյատիվ հնարքների էֆեկտը, փորձեմ ներկայացնել այս հարցի շուրջ իրավական գործընթացների քիչ թե շատ ամբողջական պատկեր: