HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3. Դեպորտ[ed]. Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին

3. Դեպորտ[ed]. Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 բռնի դեպորտ
00:02:06 Գոռի պատմությունը
00:06:15 որոշ թվեր
00:09:37 ինչ է փոխվել Գերմանիայում
00:14:25 #RumoursAboutGermany
00:16:39 միգրանտները՝ գլոբալ «գլխացավ»
00:17:02 վերջաբան

Այս թողարկումը Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ու արտաքսված ընտանիքների մասին է։

Փորձենք հասկանալ, թե գլոբալ զարգացումների հետեւանքով ինչ է փոխվել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ, որքան հայաստանցիներ են արտաքսվել այդ փոփոխությունների արդյունքում, ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան հարկադիր վերադարձից հետո։

Փոդքասթի այս թողարկումը հիմնված է «Հետք»-ում հրապարակված երկու հոդվածների վրա՝ «Մարդասիրական «դեպորտ». Եվրոպայից Հայաստան արտաքսվածների թիվը եռապատկվել է» եւ « «Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից»

Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq։

Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։

Հատուկ շնորհակալություն Սադոյանների ընտանիքին՝ իրենց պատմությամբ կիսվելու համար, ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավարՂազարյան Արմենին, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Դագեսյան Անիին, Մամիկոնյան Անդրանիկին եւ «Հետք»-ի լրագրողներ Ղազարյան Դիանային, Հովհաննիսյան Անիին եւ Բաղդասարյանին Սարոյին։

Մեկնաբանություններ (2)

Սամս
Անանուն ջան, ձայնս լավն է, վատն է, ինչ կա էդ է ?‍♀️?‍♀️?‍♀️?‍♀️ իսկ դիկցիայիս վրա միշտ աշխատում եմ ու փորձում եմ լավացնել ;)
Անանուն
Շատ եմ սիրում փոդքասթը բայց Սամս ջան կներես ձենդ հեչ լավը չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։