Սառնաղբյուրի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանը ինչպես որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի որոշումով ձերբակալվել էր, նույն պաշտոնատար անձի որոշումով էլ ազատ արձակվեց այսօր` ժամը 14-ի սահմաններում: Հիշեցնենք, որ նա որպես վկա փետրվարի 4-ին հրավիրվել...
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու որոշում է կայացրել:
Փետրվարի 4-ի երեկոյան ձերբակալված Մնացական Ալեքսանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Երեկ երեկոյան ձերբակալված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի շահերը պաշտպանելու է գյումրեցի փաստաբան, Փաստաբանական պալատի անդամ Հայկ Հարությունյանը:
Ձերբակալվածն ունի բազմաթիվ պարգեւներ, երեք դիվերսիա է հետ մղել, ծառայել է Արտակ Բուդաղյանի ղեկավարած զորամասում: