Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո հանձնել համազգեստավոր ինչ-որ մեկին:
ՀՀ կառավարության շենքի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության առթիվ:
Կառավարության շենքում հսկողություն իրականացնող համազգեստավորները ժպտում էին: Ծնողներից մեկը, տեսնելով նրանց արարքը, սկսեց կոշիկով ու պայուսակով հարվածել ապակեպատ դռանը և վանկարկել՝ «տականքներ, դուք էլ երեխաներ ունեք»:
«Ինձ Կենտրոնի լրագրողը փոխանցեց, որ իրենց տեսախցիկը կոտրել են և վերցրել: «Երկիր մեդիա» լրատվամիջոցի տեսաերիզները ևս վերցրել են»,- դեպքի վայրից պատմում է ԳԱԼԱ-ի թղթակիցը՝ նշելով, որ զինվորի հարազատները ավտոմեքենայից դուրս են բերել դագաղը և փորձում...
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։
ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը վերջին 2 օրերին գտնվել է Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարանում:
Շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում...