Այս շաբաթ ամբողջ աշխարհի քրդերը նշում են իրենց մայրենի լեզվի օրը: Այդ կապակցությամբ ալագյազցի քուրդ և եզդի դպրոցականները հանդես էին կազմակերպել:
Վառոդով լցված թղթե արկերի աղմուկից ականջներս արդեն ցավում են: Սակայն մեծերի հսկողությունից վերջապես ազատված երեխաները չեն պատրաստվում կանգ առնել՝ գետնին նետելով հերթական «պայթուցիկները»:
Դոկտոր Քրիստին Ալիսոնը չի գրավում հայերի ուշադրությունը, երբ Երեւանի Հանրապետության հրապարակի սրճարանում սահուն կուրմանջի քրդերենով խոսում է բջջային հեռախոսով, սակայն եզդիական փոքրիկ Օրթաչայա գյուղում նա ուշադրության կենտրոնում է։
Ես պառկած եմ հենց վառարանի մոտ, հատակին փռած քնապարկին: Աջից վրաս են սեւեռվել Օջալանի, ձախից՝ պատանի հերոս ազատամարտիկի աչքերը: Վառարանն արդեն հանգել է, ցուրտ է: Խոհանոցի վառվող լույսից մի քանի շող սողոսկել է սենյակ՝ աղոտ լուսավորելով պատկերները:...