«Հետքի» հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը հերքեց այսօր տարածված լուրերն այն մասին, թե գոմեշի մսի գործով բռնվել է նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի (ՆԱԴ) տնտեսագիտական վերլուծության եւ գնումների...
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս ընկերության հետ ժամանակին կապվում էր նաեւ քրեական հեղինակություն Կանեւսկիների կլանի, մասնավորապես՝ «օրենքով գող» Արմեն Կանեւսկու (Կանեւսկոյ, Հարությունյան) եղբոր՝ Արտյոմի (Արթուր, Արտեմ) անունը:
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի և ևս չորս օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։
«Հետքին» հայտնի դարձավ, որ այս պահին Օհանջանյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մեր աղբյուրը հաստատեց այն տեղեկությունը, որ Օհանջանյանն իսկապես նախկինում սրտի վիրհատություն է ենթարկված եղել, իսկ ահա կալանավորման օրը սրտի ընդհանուր...
Պատահական չէ, որ, եթե 2011-ին «Ալեքս Գրիգը» ամենաշատն է գոմեշի միս ներկրել, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին զիջել է դիրքերը, սակայն ոլորտում ներգրավվել է արդեն «Սամ-Սեր Գրուպը», որն անցյալ տարի ներկրում չի կատարել:
Նա զբաղվել է Ուկրաինայից տավարի մսի ներկրմամբ, սակայն ՊՆ-ին վաճառել է հնդկական գոմեշի միս: Դա եղել է երկու անգամ, մի անգամ՝ 12.000 տ, մեկ այլ անգամ՝ 8.000: Տավարի միս ներկրողի կողմից գոմեշի միս վաճառելը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, սակայն պարզվում է,...
Չնայած գոմեշի մսի հայտնի գործով նախաքննություն է ընթանում, սակայն Սերժ Սարգսյանը ամեն խորհրդակցության ժամանակ կամա թե ակամա նոր փակագծեր է բացում՝ բացահայտելով թերեւս նախաքննական գաղտնիքներ: Այսպես՝ եթե կառավարությունում նախագահը խոսեց գեներալ-լեյտենանտ...
ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին:
Հատկանշական է, որ եթե նախկինում խոսվում էր հնդկական գոմեշի մասին, ապա հիմա շրջանառվում է բրազիլական արտադրանքի անունը: Համաշխարհային շուկայում բրազիլական գոմեշի մսի մեկ տոննան 800-1000 դոլարով ավելի թանկ է, քան հնդկական գոմեշինը: Եվ եթե հայաստանյան...