HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թղթե ինքնաթիռներ՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի երկրների դեսպանություններին (լուսանկարներ)

ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի ներկայացուցչությունների առջև այսօր տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք եզրափակվեցին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ 

Ակցիային մասնակցում էին Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի պետնախարարի խորհրդական, մարդու իրավունքների նախկին  պաշտպան Արտակ Բեգլարյանը,  նախկին պաշտպաններ Յուրա Հայրապետյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին օմբուդսմեններ Արման Թաթոյանն ու Լարիսա Ալավերդյանը։ Որպես բողոքի ակցիաների անցակացման վայր ընտրվել էին ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ վերոնշյալ 5 պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, «քանի որ պատշաճ միջազգային արձագանք չկա»։ 

Բոլոր տեղերում ակցիայի մասնակիցները դեպի դեսպատնության շենք էին նետում թղթե ինքնաթիռներ, ի նշան նրա, որ, ըստ Արտակ Բեգլարյանի, Արցախը ստեղծված իրավիճակում նաև օդային ճանապարհի կարիք ունի, իսկ ցամաքային միջանցքը կյանքի ճանապարհ է, որից տևական ժամանակ է՝ զրկված են 120 հազար արցախցիներ։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է՝ «բնապահպանական» պատրվակով ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։ Հայաստանում գտնվող բազմաթիվ արցախցիներ, որոնց թվում կան երեխաներ, չեն կարողանում վերադառնալ տուն եւ միանալ իրենց ընտանիքներին։ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter