HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի զուգարաններից մեկում հայտնաբերվել է 28 զոհվածի մարմին, տարհանման աստիճաններին՝ 14 մարմին. Baza

Տելեգրամյան Baza ալիքը պնդում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո համերգասրահի զուգարաններից մեկից հայտնաբերվել է 28 զոհվածի մարմին։ Բացի այդ, պարբերականի տվյալներով, 14 մարմին էլ հայտնաբերվել է տարհանման աստիճաններից մեկի վրա։ 

Baza-ի աղբյուրների տվյալներով՝ «մահացածները պառկած են եղել ընտանիքներով, ոմանք մահացել են միմյանց գրկած։ Կան դեպքեր, երբ մայրերը գրկած էին իրենց երեխաներին»։

Ահաբեկչությունից հետո տելեգրամյան այս ալիքը հայտնել էր, որ զուգարաններից մեկում զոհվածների առնվազն 10 մարմին են գտել: Մարդիկ թաքնվել են զուգարանում, երբ սկսվել էր հրաձգությունը, որից հետո զանգահարել են արտակարգ ծառայություններ և խնդրել դուրս հանել իրենց արգելափակված այդ տարածքից: Նրանք հայտնել էին, որ հրդեհի պատճառով ծուխը լցվում է այդ սենյակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մերձմոսկովյան այս համերգասրահում զոհվել է առնվազն 93 մարդ։ Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ էին դարձել հրազենային վնասվածքները և այրվող նյութերից թունավորումը։

Մարտի 22-ի երեկոյան համերգասրահի վրա հարձակումից հետո «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրդեհ էր բռնկվել։ Դրա հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել էր։ Այն պատկանում է ադրբեջանցի մեծահարուստ Արազ Աղալարովին։

ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, որ ձերբակալել է ահաբեկչական հարձակման 4 կասկածյալներին։

Լուսանկարը՝ Մոսկվայի մարզի նահանգապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter