Այս պահին ջրազրկված է Հյուսիսային պողոտա 6 շենքի համատիրության գրասենյակը, շենքի հավաքարարները ևս ջուր չունեն՝ աշխատելու համար: Այս մասին «Հետքին» հայտնեցին շենքի բնակիչները:
Խաչատուր Օհանյանը հայցադիմումի մեջ նշել է, որ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ն շենքին մատակարարում է տաք և սառը ջուր, ջեռուցում և այլ ծառայություններ շուկայականից էապես բարձր, անհիմն սակագներով, «որը 5 տարիների ընթացքում կազմել է շուրջ 300-400 մլն դրամ»: