ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ընդ որում, Պուտինի ուղերձի տեսագրությունը հրապարակվել է ահաբեկչական հարձակումից 19 ժամ անց:
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը դատապարտել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դահլալան։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ։
Տղամարդը, որը ենթադրաբար ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման համար, հայտնել է, որ իրեն առաջարկվել է 500 000 ռուբլի այդ գործողություններին մասնակցելու համար։ Տեսանյութը տարածել են տելեգրամյան մի քանի ալիքներ։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։ Նոր տվյալներ է հրապարակել ՌԴ քննչական կոմիտեն։
Տելեգրամյան Baza ալիքը պնդում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո համերգասրահի զուգարաններից մեկից հայտնաբերվել է 28 զոհվածի մարմին։ Բացի այդ, 14 մարմին էլ հայտնաբերվել է տարհանման աստիճաններից մեկի վրա։
Ռուսական հատուկ ծառայությունում պնդում են, որ ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել անցնել ռուս-ուկրաինական սահմանը, նրանք «համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում»:
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ վերջին տվյալներով, Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 93-ի։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձի ձերբակալության մասին, այդ թվում բոլոր 4 անձանց, որոնք կասկածվում են «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մեջ։