Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ՝...
Րոպեներ առաջ ավարտվեց «փողերի լվացման» գործով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի վերաբերյալ պատգամավորների քվեարկությունը:
Քիչ առաջ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւս մեկ անգամ հնչեցրեց ԱԺ ԲՀԿ- ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը:
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ովքեր քիչ անց պետք է իրենց միաձայն քվեարկությամբ հավանություն տան Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ...
Քիչ առաջ Գուրգեն Արսենյանի ելույթից հետո, որն ավելի շատ բարոյախրատական ճառ էր, ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը ցուցադրաբար լքեցին խորհրդարանի դահլիճը:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ ամբիոնից հնչեցնում է իր ամփոփիչ ելույթը: Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանի երեկվա ելույթը շատ հուզիչ էր, ինչը որոշ պատգամավորներին ստիպել է հուզվել, սակայն պատգամավորի ելույթը հեռու էր իրավական հարթությունից:
«Սիվիլիթասի» և Վարդան Օսկանյանի միջև ոչ մի հարց ու պատասախան չկա, իսկ փողերի յուրացման մեղադրանքով քրեական գործում ընդհանրապես իրավաբանություն ասվածը բացակայում է, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է` ուղղված ոչ միայն Վարդան Օսկանյանի դեմ:
Ես գործի իրավական մանրամասների մեջ չեմ մտնի: Դահլիճում իրավաբաններ կան` նրանք այդ կանեն: Ցավում եմ, որ պարոն Դավիթ Հարությունյանն է բացակա: Բայց ընդհանուր բնույթի երկու խոսք: Ազգային անվտանգությունն այս գործը սկսեց փողերի լվացման մեղադրանքով:...
Ժամեր անց, ամենայն հավանականությամբ, այս խորհրդարանը կբավարարի դատախազի միջնորդությունը: Մեծ հաշվով, այդ միջնորդությունը բավարարվել է դեռևս մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակմամբ: