HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տղայի գլխին սարքել են սպանությունը». փաստաբան

Լուսանկարում ցմահ դատապարտյալ, 27-ամյա Արեն Չատինյանն է, որ 6-րդ տարին արդեն գտնվում է բանտում (Լուսանկարը հրապարակում ենք Արենի հարազատների թույլտվությամբ- հեղ.): Ցմահ դատապարտյալի հարազատներն արձագանքեցին «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարումից հետո:

Արեն Չատինյանը մեկն է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ավելի քան 100 ցմահ դատապարտյալներից: Դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թ-ին: Սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում,  դատապարտվել 4-րդ կուրսում: Մեղադրվել է տաքսու վարորդի սպանության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել: Սակայն այս գործն անցել է հայաստանյան եռաստիճան դատական համակարգով, հասել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բայց մերժվել անհիմն համարվելու պատճառաբանությամբ:

«Հետքը» զրուցեց 2008 թ.-ին ներպետական դատարաններում Արեն Չատինյանին պաշտպանած փաստաբան Վարդան Սաֆարյանի հետ, ով գտնում է, որ ժողովրդական լեզվով ասած՝ «Տղայի գլխին սարքել են սպանությունը: Անցել է 6 տարի, բայց լավ հիշում եմ այդ գործը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պաշտպանը: Փաստաբանի դիտարկմամբ, անհայտ է մնացել սպանության մոտիվը, որ սպանության վայրում` տաքսու մեջ հայտնաբերվել են բոլորովին այլ մարդու մատնահետքեր, ով գտնվում է հետախուզման մեջ, բացի այդ՝ սպանված տաքսիստը թալանված չի եղել, նախկինում ծանոթ չեն եղել, թշնամանք չեն ունեցել: Միակ ապացույցը հանդիսացել է սպանվածի բջջային հեռախոսը, որը հայտնաբերվել է Արեն Չատինյանի մոտ: Վերջինս դատարանում նշել է, որ պարզապես փողոցում գտել է այդ հեռախոսը: Ահա փաստաբան Վարդան Սաֆարյանի պաշտպանական ճառից մի հատված:

Բացի այդ, այս գործը վարող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանին մեկ տարի անց՝ 2009-ին, մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով ապացույցները խեղաթյուրելու մեղադրանքով: Արեն Չատինյանի մայրը՝ տիկին Ալլան գտնում է, որ նույն կեղծիքներն էլ իր որդու գործում են, թերևս, արվել նրա թեթև ձեռքով:

Ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իր քրեական գործը: Մոր փոխանցմամբ, տղան մի քանի անգամ դիմում է գրել գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել. «Դա է պատճառը, որ հիմա էլ ես եմ գրել, իսկ Արենը որոշել է բողոքի ծայրահեղ քայլի դիմել»,- գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արեն Չատինյանի մայրը:


«Հետքի» հետ զրույցում հացադուլի փաստը հաստատեց նաև ՔԿՎ լրատվության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ Արեն Չատինյանի խուցն առանձնացվել է, և նա գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ: «Դեկտեմբերի 2-ից նա հացադուլի մեջ է, պահանջում է իր գործի վերանայում: Այլ ցմահ դատապարտյալ հացադուլի մեջ չկա»,- ընդգծեց Գոռ Ղլեչյանը:

Գլխավոր դատախազի օգնական Նորիկ Բարսեղյանն ու  քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը հրավիրեցին տիկին Ալլային դիմումի քննարկման:

Քրեական գործի վերաբացման համար, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխի, անհրաժեշտ են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ: Այս մասին գլխավոր դատախազության պաշտոնյաները հայտնել են Արեն Չատինյանի հարազատներին: 

Մեկնաբանություններ (18)

Lilit Ghabuzyan
ARDARADATUTYAN NAXARAR CHEN CNVUM, ARDARADATUTYAN NAXARAR DARNUM EN,, KARCUM EM PASHTON ZBAXECNEL@ MARDU EUTYAN HET KAP CHUNI,,, ETE CHEQ KAROXANUM ARDAR DATEL, APA HNARAVORUTYN TVEQ MARDUN VOR KAROXANA IR ANMEXUTYNN APACUCEL,,,,, I VERJO DUQ INQNERD EL HRESHTAKNER CHEQ...
ԱՐՍԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ ՄԵՋ ՉԳԻՏԵՍ ՈՒՄ ՀԱՎԱՏԱՍ ՈՒՄ ՉԵ
HAKOB SARGSYAN
gorc@ kardalov es menak mi ban em haskanum vor petqa veranayel ays gorc@ qani vor anhavanakan baner shat em tesnum
DAVID MANUCHARYAN
MENQ VOCH MEKS SURB CHENQ AMEQS MER CHAPOV MEXQER UNENQ GORCAC BAYC PETQA ASTVAC PATJI VOCH TE DATARAN@ SXAL DATI KAM KASHARQ VERCNI
TATEV GHABUZYAN
ATUM EM KASHARAKER MARDKANC VOR HANCANQ EN ANUM U POXI DIMAC DURS EN GALIS ZZVUM EM KARAVARUTYUNIC ETE UZUM EQ GREQ HAMARS TAM GAM DZER DEMN EL ASEM AY NAXAGAHIK
LILIT GHABUZYAN
http:/www.youtube.com/watch?v=mcd46aFEK7Q
LILIT GHABUZYAN
Hargeliners karcum em Aren Chatinyan@ anardarutyan zoh e................. ETE ARDARUTYUN LINER ARCRUNI AVETISYANI BACAHAYT MEXADRANQI HIMAN VRA VOMANQ EL KVAYELEIN ARENI HET NUYN XCUMJAMANAK SPANELU BERKRANQ@.......... PARZ E.... ETE HANCAGORCNERN AZATUTYAN MEJ EN, ANMEXNERN@ PETQ E LRACNEN AZAT MAHJAKALNER@
TM
ISK VOR PATERAZMA LINUM INCHI HAMAR EN ARENI NMAN ANMEX TXANERIN TANUM KRVELU .ET KARELIA HA? ISK ERKRI XEKAVAR@ KGNA KRVELU.BNAKANABAR CHE.IRANQ SOVOR EN MARDKANC BANACNEN IRANC SEPAKAN SHAHERI HAMAR.ISK VOR MARD@ ANMEXA INCHI HAMAR CHEQ GORC@ VERANAYUM.
TM
ETE VOCH MI APACUYC CHKA MER SIRELI ORENQ HARGOX VOSTIKANNER@ INCHI HIMAN VRA EN DATEL.ANARDARUTYUNA TIRUM ERKRUM.DRA HAMAR EL HANCAGORCUTYUNNER@ SHATANUM EN.MARDKANC ANMEX TEX@ GCUM EN BERD .ES AMEN INC@ GALISA ERKRI XEKAVARIC.VOR ERKIR@ KARAVAREL CHGITI.AMEN INCH@ KAM CANOTOVA KAM POXOV.
Նաիրա
Աստծո պատիժը մեր տղերքին անմեղ տեղը բանտ գցող իբր արդարդատությւոն պաշտպանողներին։
LILIT GHABUZYAN
Hargeli A. Grigoryan es el em aydpes karcum
A. Grigoryan
karcum em ays txan anmex e, parzapes mer datakan atyanner@ irenc vstahvac gorcin achalrjoren chen motenum. entadrutyunneri himan vra mardun datapartel@ storutyun e
TATEV L/
hargeli Lilit es hamadzayn em dzer tesaketi het. inqs el chnachelov A REN chatinyanin ev nra @ntaniqin karox em vstahabar asel. vor na @ndunak che nman ararqi. havelem nayev vor Areni dem exac miak apacuyc@ exel e miayn mahacaci heraxos@ vorn Aren@ gtel e poxocum patahabar.. hancanqi vayrum haytnaberel en bolorovin ayl mardu matnahetqer, vor@ qnnchakan marmin@ uxxakioren antesel e ir anpuyt ashxatadzevi patjarov. karcum em gorc@ petq e veranayvi
LILIT GHABUZYAN
Hayastani hanrapethtyan ardaradatutyan naxarar Hrrayr Tovmasyan@ ir harcazruycneric mi qanisum (kapvac cmah bantarkyalneri gorceri veranayman het) nshel e hetevyal artahaytutyun@. MEJBERUM EM.'PETQ CHE SHTAPEL'. Linelov Hayastani hanrapetutyan qaxaqaci, ev ogtvelov im xosqi AZAT iravunqic, cankanumem nshel hetevyal@ 'KARCUM EM PETQ E SHTAPEL, QANI VOR JAMANAKN @NTANUM E IR HUNIN HAMAHUNCH, EV MENQ MARDKAYIN ANZOR EAKNERS ANKAROX ENQ BARACIOREN ET TAL [email protected] VERABERVUM E AREN CHATINYANI GORCIN, KARCUM EM VOR BAVAKAN E MIAYN AY 2 PASTER@VORONC MASIN BOLORS EL TEXYAK ENQ, VORPESZI VERANAYVI GORC@...... 1.IN@ AYN E, VOR ARENI DEM VOCH MI APACUYC CHI HAYTNABERVEL QNNCHAKAN MARMNI KOXMIC, NA DATAPARTVEL E CHPARATVAC KASKACI HIMAN VRA, ISK 2.RD PATCHARN AYN E VOR GORC@ VAROX QNNICH@ EXEL E VOCH AYL VOQ, QAN SHARQAYIN HANCAGORC, QANI VOR ARENI DEM ANHIMN MEXADRANQ ARAJADRELUC MEK TARI ANC KALANAVORVEL E MEK AYL 'ANMEX MARDU JAKATAGIR XEXELU PORC KATARELU HAMAR'........... KARCUM EM MARDN IREN VSTAHVAC GORC@ PETQ E BAREXXJOREN KATARI.. MENQ MER APAGAN VSTAHEL ENQ MER ISHXANUTYUNNERIN, VORPESZI APRENQ APAHOV EV BAREKECIK ERKRUM, VOCH TE PAYQARI MEJ MTNENQ MEKS MYUSI HET, EV I VERJO HAXTI NA UM DZERQIN ISHXANUTYUNN E
Ձեր անունըLilit
Մեկնաբանությունը...Karcum em vaxuc arden jamanakn e veranayel cmah bantarkyalneri gorcer@, inchpes naev stexcel hamapatasxan paymanner, vorpeszi datapartyalnern @ndgrkven hasarakutyun, MARDUN CMAH AZATUTYUNIC ZRKEL@ NUYNPES HANCANQ E. ANKAX AYN HANGAMANQIC TE NA INCH HANCANQ E GORCEL. VOCH VOQ IRAVUNQ CHUNI SAHMANAPAKEL DIMACINI AZATUTYUN@.
Ani
injpes karelia nman kerp varvel..inj orenqner en mer erkrum..ura [email protected] ayntexic vor orensgirq@ poxela petq..es chem haskanum inj en mtacel orensgirq [email protected] cmah datum en 15 taruc avel talov..hayastan@ @ndamen@ mi poqr erkira bayc 100ic avel cmah datapartyal uni, vojmi erkrum chkan nman orenqner..cmah karelia datel hasarakutyan hamar iskapes vtang nerkayacnox hancagorcnerin..bayc mer erkrum nuynisk mi spanutyan hamar mardun cmah en datum u Astvac giti et mard@ iroq mexavora te che..tvyal gorcum aknhayta ayspes asac glxin sarqelu pah@, henc tekuz nra hamar, vor gorc@ qnnox qnnich@ nerka pahin nstaca, u voj te injvor goxutyan, spanutyan kam nman injvor bani hamar, ayl sepakan partakanutyunneri xaxtman u kasharqi hamar..tvyal hodvacum nshvac e, vor gorc@ veranayelu hamar anhrajesh en nor kam nor erevan ekac hangamanqner,, qnnichi nstac linelu past@ arden isk nor hangamanqa,, u tvyal gorc@ anpayman veranayman kariq uni...
Yana
es janajum em iran,, u ira nman mardik kyanqum shat qij kan,, u es apsosum em, vor ira nman HRASHQ andznavorutyun@ petqa ira charac bani hamar ira kyanq@ bantum anckacni,, ur enq hasel,, u sa hamarvuma hayreniq,, uma petq anardar hayreniq@..@ndhanarapes mer orensgirq@ cayric cayr popoxela petq...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այ քեզ ԿՈՊԻՏ բացթողումներով (կամ «բացթողումներով») գործ: Ինչպես արդեն գրել եմ՝ ՀՀ (հատկապես քրեական) դատավարությունը պիտի՛ անցնի ԺՈՒՐԻՈՎ համակարգի՝որպեսզի դատավորների վրա (գոնե մասնակի) քաղաքացիական վերահսկողություն լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter