HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը». կառավարության ծրագիրը հաստատվեց

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ կառավարության 2019թ. ծրագրի մասին որոշման նախագիծը գործադիրի անդամներին ներկայացնելու: Կառավարության ծրագիրը նիստին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և այն ընդունվեց նիստին ներկա անդամների կողմից:

Կառավարության ծրագիրը հանրությանն էր ներկայացվել դեռևս փետրվարի 6-ին:

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ այս երկու օրերին կառավարության ծրագրում փորձել են ներառել դրա վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները. «Կարծում եմ՝ ստացանք շատ լավ ծրագիր՝ ամփոփ բովանդակությամբ, ճիշտ կառուցվածքով, սկզբունքների համակարգի այն ամբողջությամբ, որ կարծում եմ՝ անհրաժեշտ է ունենալ ծրագրի մեջ»,-նշեց Գրիգորյանը:

Փոխվարչապետի հաղորդմամբ՝ ծրագրի անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնցով կսկսվեն զբաղվել կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս երկու օրերին կառավարության ծրագրի վերաբերյալ հնչած արձագանքները գործադիրում աշխատանքային կարգով քննարկվել են. «Այդ քննարկումը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Իհարկե Ազգայի ժողովում այդ մասին առավել մանրամասն կխոսեմ: Բայց մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և, ըստ էության, մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»:

Փաշինյանը կառավարության անդամներին ասաց, որ  կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի հնարավորություններ, որոնցից Հայաստանի քաղաքացիները պետք է օգտվեն:

Վարչապետն ընդգծեց՝ կառավարության առաքելությունը լինելու է այն, որ իր ստեղծած հնարավորություները լինեն կիրառելի, ոչ թե դեկլարատիվ, մարդիկ հնարավորություն ունենան տեսնել, շոշափել և իրենց ձեռքում ունենալ այդ հնարավորությունը:

«Հետք»-ն անդրադարձել է կառավարության ծրագրերի աղքատության, պաշտպանության, արտաքին քաղաքականության, ՏՏ ոլորտներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter